28.01.2019|
15:34
Հունվարի 28-ին, 29-ի գիշերը Հայաստանի շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Հունվարի 30-31-ը և փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանում այսօր և առաջիկա գիշերը սպասվում է կարճատև անձրև։